News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից մեկնելու է Դուշանբե։

«Մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին եւ շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երեւան», - Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկելուց առաջ Facebook-ի ուղիղ եթերում, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով երեւանցիներին ակտիվ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։

«Այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն եւ ժողովրդի ձայնը արձանագրվելու է։ Կոչ եմ անում գնալ քվեարկության։ Շատ կարեւոր եւ պատասխանատու պահ է։ Ընտրությունների արդյունքները ձեւավորվելու են ձեր քվեարկության արդյունքում։ Հույս ունեմ, որ ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի եւ տհաճությունների», - նշեց Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանը հետաձգել է իր այցը Միացյալ Նահանգներ, որ կարողանա մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների: Նա այսօր աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Նա կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ