News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, քվեարկեց թիվ 4/35 ընտրական տեղամասում:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ առաջին անգամ լինելու է ժողովրդի կամքը եւ ժողովրդի տված քվեով է ընտրվելու քաղաքապետը:

«Եվ ոչ ոք չի կասկածելու այս ընտրությունների արդյունքի վրա»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ում նախօրեին տեղի ունեցած միջադեպին ու քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ԱԱԾ-ն կարող է բացահայտել կեղծ ահազանգողներին, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին, եթե ստանանք որեւէ ահազանգ, որը հիմք կտա կատարել համապատասխան միջոցառումներ եւ մարդկանց ենթարկել պատասխանատվության, մենք դա կանենք՝ առանց որեւէ մեկ րոպե հապաղելու, կապ չունի, թե որ քաղաքական ուժի կողմնակիցներն են: Ես առհասարակ կարծում եմ, որ ԱԱԾ-ն չպետք է խառնվի ընտրական գործընթացներին»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ