News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք խստացվել են Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, ռուսաստանցի ձեռներեցներին հարկադրում են իրենց ակտիվները երկիր վերադարձնել, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Նրա աղբյուրների տեղեկացմամբ՝ խոշորագույն ռուսական ոչ պետական արտահանողների մեծամասնությունն իր ակտիվները ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հաշվեհամարներից փոխանցել է ՌԴ բանկեր, որոնք պետական սեփականություն են կամ եվրոպական վարկառուների տեղական մասնաճյուղեր:

Նշվում է, որ նման միտում է սկսել նկատվել ապրիլին, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 7 խոշորագույն ռուսաստանցի ձեռներեցների, 17 պետական ծառայողների եւ պետական կորպորացիաների, ինչպես նաեւ 12 մասնավոր ընկերությունների եւ 2 պետական կառույցների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ