News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հրաժարվեց խոսել Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից իր դեմ ներկայացված հայցի մասին:

«Ես կժպտամ այդ առիթով, դատարանը կքննի եւ որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որեւէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում, սակայն չհաջողվեց պարզել՝ թե ինչ հերքման մասին է խոսքը:

Հատկանշական է, որ նախօրեին ԱԱԾ տնօրենը որոշ խմբագրումներ է արել ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում՝ դրանք ներկայացրելով որպես արագ խոսելու հետեւանք:

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում է կատարված»,- հայտարարել է Վանեցյանը: Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի կողմից, ըստ ԱԱԾ ղեկավարի հայտարարության, 6 միլիոն կաշառքով հյուրանոց ձեռք բերելու մասին է, որի մասին նա Արթուր Վանեցյանն ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակումից հետո ՀՔԾ պետի հետ հրավիրած ասուլիսում:

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել դատարան ԱԱԾ տնօրենի դեմ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news