News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիրակի՝ սեպտեմբերի 23-ին, Շվեյցարիայի քաղաքացիները կքվեարկեն պարենային շուկայի կարգավորման հարցերով հանրաքվեում, հայտնում է «Իզվեստիան»:

Քվեարկությունը կանցկացվի պարենամթերքի ներմուծման վերահսկողության խստացման եւ հայրենական արտադրողներին աջակցելու հարցերով:

Հանրաքվե անցկացնելու պատճառը ավելի քան 100 հազար ստորագրությամբ միջնորդագիրն է: Շվեյցարիայի օրենսդրության համաձայն՝ նման կեսականորեն հրատապ հարցերը դրվում են համազգային հանրաքվեի:

Եթե արտասահմանցի մատակարարը չհամապատասխանի որակի շվեյցարական ստանդարտներին, ապա նրա արտադրանքը չի կարելի ներմուծել:

Դրանից բացի, քվեարկության կդրվի ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հարցը՝ տեղական արտադրողներին աջակցելու համար:

Համազգային քվեարկության ընթացքում նախաձեռնության աջակցության դեպքում Շվեյցարիայի կառավարությունը պարտավոր է պարենամթերքի առեւտրի նոր կանոններ սահմանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ