News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեկ՝ լռության օրը, տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, հրավիրվեց ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից, ով ի դեպ, հստակ շահերի բախում ունի, որովհետեւ կառավարությունում ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի քարտուղարն է, եւ տեղի ունեցավ հակաքարոզչություն ԲՀԿ-ի հանդեպ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր իրենք դիմելու են վարչական դատարան Իոաննիսյանի գործողությունները վիճարկելու համար. «Քանի որ ապրում ենք նոր Հայաստանում, հետամուտ ենք լինելու, որ բոլորը օրենքի առջեւ լինեն պատասխանատու: Այն, ինչ ասում էր Իոաննիսյանը, որ իբր խախտվել է հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի չգիտեմ ինչը, ֆլեշմոբի համար դուք պետք է տուրք վճարեիք, այսինքն անհասկանալի ձեւակերպումներ, լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ: Մեր իրավաբաններն արդեն վարչական վարույթ են նախապատրաստում»,-ընդգծեց Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ