Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանը Երեւանի ավագանու ազնիվ եւ թափանցիկ ընտրությունների հույս ունի: Սեպտեմբերի 23-ի առավոտյան նա քվեարկել է թիվ 3/18 ընտրական տեղամասում:
«Ես ակնկալում եմ ազնիվ եւ թափանցիկ ընտրություններ»,- նշեց քաղաքապետի թեկնածուն NEWS.am-ի հետ զրույցում: Ընդունելով, որ նախընտրական արշավը լարված էր, Գասպարյանն իր մրցակիցներին հաջողություն մաղթեց: «Մենք կապրենք նոր Հայաստանում եւ կբարեկարգենք մեր Երեւանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: