News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի Խուզեստան նահանգի իշխանությունները Ահվազում զորահանդեսի ժամանակ իրագործված ահաբեկչական հարձակումից հետո, որի հետեւանքով զոհվել էր 28 մարդ, սեպտեմբերի 24-ը սգո օր է հայտարարել: IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշված է հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Ալի Մուսավի Ջազեայրիի եւ գեներալ-նահանգապետ Ղոլամա Ռեզու Շարիաթիի համատեղ հայտարարության մեջ: Փաստաթղթում նշված է, որ ահաբեկչությունը «իրանցի ազգի եւ իսլամական համակարգի կույր թշնամիների ստոր բնույթի» մերկացումն է:

«Ոխերիմ թշնամիները եւ վարձկանները կարծում են, որ ահաբեկչությունները մարդկանց շրջանում պառակտում կմտցնեն, …նրանք պետք է իմանան, որ իրենց կույր գործողությունները ոչ մի արդյունք չեն ունենա, քանի որ ժողովուրդն ու ուժայիններն աչալուրջ են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ահաբեկչական հարձակումն իրագործվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան. անհայտ անձինք կրակել են Ահվազում անցկացվող զորահանդեսի մասնակիցների վրա: Տեղի ունեցածի հետեւանքով զոհվել է 28 մարդ, եւս 60-ը վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ