News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Անկախ դիտորդ» դաշինքը մի շարք ընտրախախտումներ է հայտնաբերել:

Մասնավորապես, ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է հետեւյալ խախտումները.

Դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Շենգավիթի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած առանց պետհամարանիշերի սեւ գույնի մեքենա կա կայանած: Մեքենայի շուրջ հավաքված արական սեռի ներկայացուցիչները ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անց դարձյալ հավաքվել են: Երբ դիտորդն այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինս դիտորդին նկատողություն է արել՝ ասելով որ նա իրեն սխալ է պահում եւ թույլ չի տալիս մարդկանց հանգիստ ընտրություն կատարել: Ավելին, շարունակական պնդումների դեպքում սպառնացել է արձանագրություն կազմել դիտորդի դեմ:

Շենգավիթ համայնքի 136 մանկապարտեզում տեղակայված թիվ 8/29 ընտրատեղամասում պատուհանները կիսաբաց են եղել, իսկ քվեախցիկը տեղադրված է եղել հենց պատուհանի դիմաց: Երբ դիտորդը խնդրել է պատուհանները փակել, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ դա մանրուք է, եւ սպառնացել, որ եթե շարունակի «ամեն մանր-մունր հարցով» դիմել, նրան կհեռացնեն ընտրատեղամասից: Դիտորդի շարունակական պնդումների արդյունքում այնուամենայնիվ պատուհանները փակվել են:

Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները նկատել են, որ հանձնաժողովի նախագահը կրում է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանը, այնուհետեւ հանձնաժողովի նախագահը սկսել է պարբերաբար խոչընդոտել դիտորդի աշխատանքը: Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում նշել է, որ դիտորդները չափազանց մոտ են կանգնում քվեախցիկին եւ դրանով խոչընդոտում են ընտատեղամասի աշխատանքը, սակայն հանձնաժողովի անդամները չեն ստորագրել արձանագրությունը: Դիտորդներն իրենց հերթին արձանագրության վերաբերյալ գրել են իրենց դիրքորոշումը՝ հայտնելով, որ ինքը որեւէ խախտում թույլ չի տվել:

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված 2/4 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին եւ հակաքարոզչություն իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ բարձրաձայն քննարկելով ինչ-որ տեսանյութեր: Հանձնաժողովի նախագահը միջադեպը չի գրանցել, բայց դադարեցրել է հետագա քարոզչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ