News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ցուցակագրումների մասին տարբեր տեղեկություններ մեզ հասել են կոնկրետ քաղաքացիներից, որոնք չեն ուզեցել իրենց անունները տալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, թիվ 9/06 ընտրական տեղամասում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք այդ տեղեկությունները փոխանցել են իրավապահ մարմիններին:

«Կարծեմ նույնը արել են նաեւ այլ կուսակցություններ: Ես շատ կուզեի, որ այս օրը սկսեի միմիայն դրական լիցքերով, որովհետեւ դա մեր տեսակն է, «Ժառանգության» տեսակն է:

Առավոտյան մտա այլ կուսակցությունների մի քանի շտաբներ բարի ընտրություններ մաղթելու համար, որտեղ ջերմ փոխադարձ բարեւներ էին, բայց այդտեղ կային նաեւ բնակիչների կոնկրետ ցուցակներ, բնակարան առ բնակարան, հեռախոսներ: Ես հույս ունեմ, որ ապագայում կամ բոլորը ունենան «դոստուպ» այդ ցուցակներին, որ օգտագործեն քաղաքացիների հետ շփվելու համար, կամ ոչ ոք չունենա:

Թող իրավապահ մարմինները որոշեն՝ դա խախտում է, թե ոչ: Կարող է դա օրենքների սահմաններում է: «Ժառանգությունը» երբեք դոստուպ չի ունեցել նման տեղեկատվության»,-ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ