News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ «Պարսից ծոցի  երկրներից մեկը» մասնակցություն են ունեցել Ահվազում զորահանդեսի ժամանակ իրագործված ահաբեկչական հարձակմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքը:

«Պարսից ծոցի հարավային երկրներից մեկը ստանձնել է ինչպես ֆինանսական հարցերը, այնպես էլ սպառազինության եւ նրանց քաղաքականության հարցը, նրանք երբեք խղճմտանք չեն ունեցել եւ իրենց հանցագործությունները չեն դադարեցրել»,- հայտարարել է Ռոհանին:

Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում աջակցում է վարձկան զինյալներին, հանցագործությունների իրականացման համար նրանց ապահովում է համապատասխան պայմաններով եւ վարձկաններին «հրահրում» է հարձակումներ կատարել:

«Մեզ համար միանգամայն հստակ է, թե ով է դա արել, եւ նրանք որ խմբավորմանն են պատկանում, որի հետ կապ ունեն: Հանցագործների գործողությունները չեն ազդի իրանցի ազգի վճռականության վրա, եւ Ահվազում արյունահեղությունը պատասխան կստանա օրենքի ու մեր երկրի շահերի շրջանակում»,- հավելել է Ռոհանին՝ նշելով, որ հարձակման հետեւում կանգնած են արտասահմանցի վարձկանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ