News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայք (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը իր շանսերը բավական բարձր է գնահատում իր շանսերը եւ կարծում է՝ մեծ արդյունքներ կարձանագրեն Երեւանի  ավագանու արտահերթ ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն։ 

«Ես կասկածներ չունեմ, որ մենք բավական լավ ցուցանիշներ կարձանագրենք։ Ես քվեարկեցի հանուն Երեւանի, որ իր նախնական դիմագիծը վերագտած հայը կապրի այնպես, ինչպես իրենց ավանդել են իրենց նախնիները»,–ասաց Գեւորգ Հովսեփյանը։

Քաղաքաքպետի թեկնածուն նշեց, որ չհաղթելու դեպքում ինքը  պատրաստ է շնորհավորել հաղթած թեկնածուին եւ նույնիսկ պատրաստ է հաղթող թեկնածուին տրամադրել իր ծրագիրը՝ քաղաքը հետագայում ավելի արդյունավետ կառավարելու համար։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ