News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 17-ին Սիրիայում ռուսական Իլ-20 օդանավի կործանման մեղքն ամբողջությամբ ընկած է Իսրայելի ՌՕՈՒ-ի եւ նրանց վրա, ովքեր համապատասխան որոշումն ընդունել են: Այս մասին կիրակի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «ներկայացված օբյեկտիվ տվյալները վկայում են 15 ռուսաստանցի զինվորականների զոհվելուն հանգեցրած կործանիչների իսրայելցի օդաչուների գործողությունների կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի, կա՛մ նվազագույնը հանցավոր անփութության մասին»:

«Հետեւաբար կարծում ենք, որ ռուսական Իլ-20 օդանավի ողբերգության մեղքը կրում են հենց Իսրայելի ռազմաօդային ուժերը եւ նրանք, ովքեր մասնակցել են նման կարգի գործունեության մասին որոշումը կայացնելուն»,- ասել է Կոնաշենկովը:

Նա շեշտել է, որ սեպտեմբերի 17-ի երեկոյան Իսրայելի ՌՕՈՒ կործանիչների գործողություններն «իրականացվել են Հմեյմիմ օդավակայանի՝ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական օդանավերի վայրեջքուղու շրջանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ