News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, իսկ թիմի մեջ կան բոլորը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի  քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե քաղաքացին քվեարկելով Հայկ Մարությանի օգտին, իրականում ձայն է տալիս նրա՞ն, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Լրագրողի հարցին, թե քաղաքացին  քվեարկելով, թեկնածուն ասաց. «Քաղաքականությունը թիմային գործընթաց է, եւ բոլորը քվեարկում են թիմին, թիմի մեջ կան բոլորը»։

Իսկ հարցին, թե նախընտրական քարոզարշավին վարչապետի այդչափ մասնակցությունն արդյոք վարչական ռեսուրսի օգտագործում չէ, Հայկ Մարությանը նշեց. «Ընդհանրապես այդպես չեմ մտածում, վարչապետը «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է եւ իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին եւ դա իր որոշելիքն է, ինչքան կմասնակցի, ինչքան՝ ոչ»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ-ի վարչության մյուս անդամները, օրինակ Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը չէին  մասնակցում քարոզարշավին, Հայկ Մարությանն ասաց, որ դա իրենց որոշելիքն է, կարող են իրենց հարցնել։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն ընտրախախտումների ահազանգերի հետ կապված խորհուրդ տվեց  դիմել շտաբի պետին:

Նշենք, որ Հայկ Մարությանը ընտրական տեղամաս էր եկել դստեր հետ։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ