News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը»  դաշինքը պատրաստ է կոալիցիա կազմել, եթե բավարար  ձայներ չհավաքեն Երեւնաի ավագանու արտահերթ ընտրություններին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

«Ինձ համար անձամբ եւ մեր թիմի համար, ամենակարեւորը Երեւանը դարձնել մեր երազանքների քաղաք, թե դա ինչ ճանապարհներով կլինի, դա կարեւոր չէ, դրա համար մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցելու եւ բոլորի լավ մտքերը, պայծառ մտքերն անպայման օգտագործելու ենք»։

Լրագրողի դիտարկմանը թե նախորդ ընտրություններում ՀՀԿ–ի ընտրակեղծարարներն այս օրերին շրջում էին իր հետ, ինչպես կմեկնաբանի դա, Հայկ Մարությանն ասաց. «Այս օրերին, երբ ես շրջում էի քաղաքում, մեզ միանում էին  տարբեր մարդիկ, որոնց 90 տոկոսին ես չէի ճանաչում, մեր ժողովուրդն են, մեր քաղաքացիներն են եւ ես իրավունք չունեմ մեկին ասեմ՝ միացի, մեկին՝ ոչ։ Մարդն իրավունք ունի միանալու մեր քարոզարշավին։ Ինձ համար բոլորը  շարքային քաղաքացիներ են»։

Հարցին, թե նորմա՞լ է համարում, որ ընտրակեղծարաները իր հետ են շրջել Հայկ Մարությանն ասաց, որ ինքն արդեն այդ հարցին պատասխանել է եւ հավելեց. «Ես, ի տարբերություն ձեզ, չեմ ճանաչում հանրապետական ընտրակեղծարարներին, ընդհանրապես չեմ ճանաչում»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ