News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Զանգերից 2-ը վերաբերել են ընտրական տեղամասերից մեկի մոտ երիտասարդների խմբված ներկայությանն ու ընտրողներին ուղղորդելու փորձերին, եւ մեկ այլ ընտրական տեղամասում՝ ժամը 8:00-ի դրությամբ մատնահետք կարդացող սարքերի անգործությանը: Երկու դեպքերով էլ անհապաղ իրականացվել է ստուգում:

Մնացած 9 հեռախոսազանգերով քաղաքացիները պարզաբանումներ են խնդրել տարբեր հարցերով, այդ թվում՝ իրենց ընտրական տեղամասերի հասցեները ճշտելու եւ տեղեկացնելու, նույնականացման քարտով քվեարկելու իրավունքի, քվեարկության օրը բազմաբնակարան շենքերի վերելակներում քարոզչական պաստառների առկայության, ՀՀ կացության քարտով քվեարկելու իրավունքի, հաշմանդամություն ունեցող քաղաքացու կողմից տեղամասային կենտրոն հասնելու անհնարինության եւ այլ հարցերի շուրջ:

Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ ու համապատասխան պարզաբանումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ