Նախնական տվյալներով, Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց ընտրության մասնակցել է 201268 որը կազմում է 23.72 տոկոսը: Այս մասին, այօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Նա ներկայացրել է ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ - 24,61 տոկոս
Ավան – 26,75 տոկոս
Արաբկիր – 22,87 տոկոս
Դավթաշեն – 25,98 տոկոս
Էրեբունի – 22,17 տոկոս
Կենտրոն- 21,5 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա - 23,4 տոկոս
Նոր Նորք – 24,75 տոկոս
Նորք Մարաշ – 25,21 տոկոս
Նուբարաշեն – 25,2 տոկոս
Շենգավիթ - 24,58 տոկոս
Քանաքեռ –Զեյթուն 23,42 տոկոս
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում ժամը 14.00-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 210903-ը, որը կազմում է 25,04 տոկոսը:
Ստորեւ ներկայացնում ենք 2017 թվականին Երեւանի ավագանու ընտրություններում նույն ժամի դրությամբ ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ – 28,81 տոկոս,
Ավան– 36,01 տոկոս,
Արաբկիր – 22,5 տոկոս,
Դավթաշեն– 25,89 տոկոս,
Էրեբունի– 26,29 տոկոս,
Կենտրոն– 21,61 տոկոս,
Մալաթիա-Սեբաստիա– 20,76 տոկոս,
Նոր Նորք– 23,87 տոկոս,
Նորք Մարաշ– 30,21 տոկոս,
Նուբարաշեն– 31,26 տոկոս,
Շենգավիթ – 29,97 տոկոս,
Քանաքեռ-Զեյթուն– 18,63 տոկոս:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: