News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ընտրություններին չհաղթելու դեպքում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը չի մեկնի Պրահա՝ բնակության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Ես արդեն 14 տարի կացության քարտ ունեմ  եւ վաղուց կարող էի գնալ այնտեղ բնակվելու, սակայն մտադրություն չունեմ եւ շարունակելու եմ բնակվել  Երեւանում»,–ասաց նա։

Քաղաքապետ ընտրվելու դեպքում էլ, թեկնածուի խոսքով, առաջինը լուծլու է աղբահանության, այնուհետեւ մնացած խնդիրները։

«Միայն գիտեմ, որ եթե ժողովուրդն իր քվեն տա, իմ զբաղվածությունը շատ ավելի շատ է լինելու, քան առաջ։ Ուրիշ ձեւով իմ կյանքը չի փոխվելու, մոտեցումներն ու պրինցիպները չեն փոխվելու»,–ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ