News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակում է ներկայացնել, թե ինչ խախտումներ է արձանագրել տարբեր ընրատեղամասերում:  Ըստ այդմ, ժամը 13:45-ի դրությամբ գրանցվել են մի շարք խախտումներ:

մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»: 

Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ եւ լուսանկարներ: Դիտորդները նաեւ նկատել են, որ նույն անձը պարբերաբար դուրս է գալիս ընտրատեղամասից եւ շրջում տարածքում, տեղամասում ողջունում ընտրողներին եւ զրուցում նրանց հետ:

Արաբկիր վարչական շրջանի 4/1 ընտրատեղամասում անհայտ անձը  վաղ առավոտից ուղղորդել է ընտրատեղամասում ընտրողներին, սակայն ոստիկանության ծառայողը նրան հեռացրել է: Ավելի ուշ նույն անձը վերադարձել է՝ ներկայանալով որպես թեկնածու եւ հայտարարելով, որ դա իր տարածքն է: Հանձնաժողովի նախագահը նրան զգուշացրել է, որ նրա ներկայությունը ընտրատեղամասում շատ երկար է տեւում եւ պահանջել է հեռանալ:

Էրեբունի վարչական շրջանի 10/8 ընտրատեղամասում երկու անձ, որոնք ներկայացել են որպես «Իրավաբանների եւ հոգեբանների ասոցիացիայի արագ արձագանքման խումբ», վաղ առավոտյան մուտք են գործել ընտրատեղամաս մի քանի րոպեով, զննել են տարածքը եւ դուրս եկել: Ավելի ուշ կրկին փորձել են մուտք գործել ընտրատեղամաս, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել: Միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում, քանի որ նման անունով հավատագրմած որեւէ խումբ չկա:

Նորք Մարաշ վարչական շրջանի 9/2 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայասատան» կուսակցության 3 անդամներ ուտելիք են հյուրասիրել հանձնաժողովի անդամերին: Ավելի ուշ անչափահաս երեխա է մուտք գործել ընտրատեղամաս եւ դարձյալ ուտելիք է բերել, նրան ընտրատեղամաս է ուղեկցել հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը:

Կենտրոն վարչական շրջանի 9/55 ընտրատեղամաս է մուտք գործել մի տղամարդ եւ հարցրել, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ՀՅԴ կուսակցությունից:

Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից եւ նրանից գումար ստացել: Դիտորդը կատարվածի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է դեպքն արձանագրել:      

Արաբկիր վարչական շրջանի 4/29 ընտրատեղամասը գտնվում է շքամուտքի առաջին հարկում, իսկ հենց շքամուտքի պատին փակցված է եղել «Լույս» դաշինքի քարոզչական պաստառ: Կատարվածի մասին տեղեկացվել է հանձնաժողովի նախագահը, որից հետո պաստառը հեռացվել է, դեպքն՝ արձանագրվել:   

Ընդհանուր առմամբ, դիտարկված 95 տեղամասային կենտրոններից 17-ը լիովին անմատչելի են։ Դիտարկված տեղամասերից 8-ում հանձնաժողովի նիստի ընթացքում քվեասենյակում ոստիկան է եղել։

4 տեղամասում հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանությունը կատարվել է խախտումներով։

Հանձնաժողովի նիստի ընթացակարգը չի պահպանվել կամ մասամբ է կազմակերպվել 10 ընտրատեղամասում։ Քվեարկության մեկնարկից առաջ տարբեր խնդիրներ եղել են դիտարկված ընտրատեղամասերից 9֊ում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ