News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 23-ին՝ ավագանու ընտրությունների օրը, գրանցվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման մեկ դեպք, որի մասին ահազանգ է եղել ոստիկանություն։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության՝  ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տեղեկացրեց, որ դեպքը կապված է եղել Հ3 ՀԸ լրագրողի հետ, որը չի ունեցել լրագրողական բեյջ, եւ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել մտնել ընտրատեղամաս։ Այլ մանրամասներ չհաղորդվեցին։

ԽԱՊԿ-ին հաջողվեց պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Հ3 ՀԸ լրագրող Զարուհի Դիլանյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքը բեյջ չի ունեցել, եւ Կենտրոնի 9/17 ընտրատեղամաս չի կարողացել մտնել. «Խնդիրը մեզ հետ է կապված եղել»։ Իսկ ոստիկանություն նա զանգել է՝ ճշտելու՝ արդյոք կարող է ընտրատեղամաս մտնել անձնագրով։ Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ