News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները լի է Չինաստանի դեմ առեւտրային պատերազմում հաղթելու վճռականությամբ եւ մտադիր չէ զիջել մաքսատուրքերի սահմանման իր քաղաքականության հարցում։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցին ասել է պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանի դեմ առեւտրային պատերազմը շարունակվում է արդեն երկար տարիներ։ Հաշվի առնելով, որ սա ցանկանում են կոչել առեւտրային պատերազմ, մենք լի ենք այն հաղթելու վճռականությամբ»,-նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է շարունակաբար ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա մինչեւ այն պահը, քանի դեռ չի հասել ցանկալի արդյունքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ