News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

«Զանգերի քանակն աննախադեպ էր: Ունեցել ենք 100-ից ավելի զանգեր՝ հիմնականում տեղեկատվական բնույթի: Ամենահաճախը պահանջում էին տրամադրել տեղեկություն ընտրական տեղամասերի գտնվելու վայրի վերաբերյալ: Նաեւ հարցնում էին, թե ինչ փաստաթղթով պետք է մասնակցել քվեարկությանը»,- ասաց Հակոբյանը:

Իրավաբանական վարչության պետը ներկայացրեց նաեւ ԶԼՄ-ներում ներկայացված նյութերին ու դրանց ուսումնասիրությունները:

«Ամենահաճախ հանդիպող ենթադրյալ խախտումը, որը ներկայացվել էր, վերաբերում էր կահավորմանը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ դրանց մի մասը չէր համապատասխանում իրականությանը, մյուս բոլոր դեպքերում տեղեկացվել են տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներն ու իրավիճակը շտկվել է: Ընդհանուր առմամբ՝ այն բոլոր տեղեկությունները, որոնք ստուգվել են, շատ հաճախ իրազեկում էին ոչ միայն տեղի ունեցածի մասին, այլեւ այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը շտկելու կապակցությամբ»,- նշեց Լիլիա Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ