News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է 2018թ. սեպտեմբերի 23-ին ժամը 08.00-ից մինչեւ ժամը 20.00-ն Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված 129 ահազանգ:

Դրանցից 55-ը եղել է ԶԼՄ հրապարակում, 3-ը՝ Երեւան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված ահազանգ:  Արձանագրվել է քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու եւ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 71 դեպք:

Արձանագրված իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներից 14-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ ընտրակաշառք տալուն, 3-ը քարոզչություն կատարելուն հարկադրելուն, 30-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն, որոնք  պայմանավորված են եղել հիմնականում ընտրացուցակների կազմման կարգից քաղաքացիների ցածր տեղեկացվածությամբ, 21-ը՝ կրկնակի քվեարկությանը, 19-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, 32-ը՝ այլ:

Ահազանգերի ուսումնասիրությունը վկայել է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել է ընդհանուր, վերացական բնույթ: Նմանատիպ 98 հաղորդուներում ներկայացված հանգամանքները պարզելու եւ քրեադատավարական ընթացակարգերի ապահովման հիմքերի առկայությունը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են ստուգողական գործողություններ:

31 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Հայտնի է Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության կազմը. Նաիրա Զոհրաբյանն ու Պետրոս Ղազարյանը այդ ցանկում չեն
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի...