News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Siemens կոնցեռնը Իրաքի իշխանություններին առաջարկել է Իրաքի էլեկտրական ցանցերը վերականգնելու նախագիծ, որը նաեւ նախատեսում է էներգամատակարարման տեխնոլոգիաների տրամադրում։ Siemens-ի գլխավոր տնօրեն Ջո Քեզերն այսօր ժամանել է Բաղդադ փոխըմբռնման հուշագրի պայմանները քննարկելու համար։ Պոտենցիալ գործարքի ծավալը կարող է հասնել 9 մլրդ եվրոյի, հայտնում է Handelsblatt թերթը։

Կոնցեռնը Իրաքին առաջարկել է մոտակա 4 տարում ավելացնել երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը 11ԳՎտ-ով, ստեղծել հազարավոր աշխատատեղեր, ինչպես նաեւ սատարել կոռուպցիայի դեմ պայքարն ու մասնագետներ պատրաստել։ Նախագիծն արդեն իսկ ստացել է կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը, որը անցնող շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետի հետ՝ խորհուրդ տալով առաջարկվող նախագիծը քննարկել Siemens-ի ղեկավարի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news