News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է մի քանի շաբաթվա ընթացքում Չինաստանի դեմ խոշոր արշավ սկսել, հայտնում է Axios պորտալը:

Պորտալի աղբյուրների խոսքով՝ դրան կմասնակցեն ԱՄՆ նախագահի աշխատակազմը, արդարադատության, առեւտրի նախարարությունները եւ Պենտագոնը: ԱՄՆ նախագահի վարչակազմը ցանկանում է ամերիկյան մասնավոր եւ պետական հատվածի դեմ Չինաստանի թշնամական գործողությունների մասին նոր տեղեկություններ հրապարակել: Դրանից բացի, Սպիտակ տան պաշտոնյաները կհայտարարեն այն մասին, որ Չինաստանն «ակտիվ մասնակցություն» ունի կիբեռհարձակումներին, ընտրություններին միջամտությանը եւ արդյունաբերական պատերազմ է վարում, այդ թվում՝ մտավոր սեփականության գողության միջոցով, հայտնել է Թրամփի աշխատակազմում աղբյուրը:

Սպիտակ տունը նաեւ տեղեկություններ կներկայացնի Չինաստանի դեմ իր դիրքորոշման օգտին: «Մենք ցույց կտանք, թե չինացիներին ինչպես են ներդրվել ԱՄՆ-ում, եւ ինչ կանենք դրան հակազդելու համար»,- ասել է պորտալի զրուցակիցը: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ այս արշավի նախաձեռնողներն են ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունները: Նրա խոսքով՝ նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ կիբեռհարձակումների հարցն ավելի հաճախակի է բարձրացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ