News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ այս շաբաթ երկու երկրների  առեւտրային բանակցությունների երկրորդ փուլից  առաջ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առեւտրի վերաբերյալ կառուցողական բանակցություններ է անցկացրել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Աբեն հաղորդել է, որ Թրամփի հետ քննարկել է առեւտուրն ու ներդրումները: Կողմերը վերահաստատել են Կորեական թերակղզու ամիջուկայնացմանն իրենց հանձնառությունը: Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկրրոդ հանդիպման ընթացքում Թրամփի հետ առեւտրի մասին  հարցեր կքննարկի, երբ  Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ այդ հարցի շուրջ բանակցությունները կայանան:

«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի խնդրին, ապա մենք համաձայնեցինք ավելի ուժեղացնել իմպուլսը, որը ստեղծվել էր հունիսին Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի պատմական գագաթաժողովում եւ սերտորեն համագործակցել Կորեայի թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի իրականացման համար», - ասել է Աբեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ