News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ոստիկանությունը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին 30 օր կալանքից հետո հատուկ կալանքի կենտրոնից դուրս գալու ժամանակ ձերբակալել է, Twitter- ում գրել է նրա կողմնակից Լեոնիդ Վոլկովը, հաղորդում է Meduza-ն:

Վոլկովը նշել է, որ Նավնինին տեղափոխել են «Դանիլովսկի» ՆԳ բաժին, որտեղ սկսել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 4-րդ մասով վարչական արձանագրություն կազմել:  Հոդվածով առավելագույն պատիժը մինչեւ 300 հազար ռուբլի տուգանք է կամ 20 օր կալանքը:

Նավալնու դեմ նոր գործը կքննարկվի Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը, հայտարարել է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Լեոնիդ Վոլկովը հնարավոր է համարել, որ Նավալնու  դեմ նոր քրեական գործ են պատրաստում:

Օգոստոսի 27-ին Ալեքսեյ Նավալնուն կալանավորել են 30 օրով հրապարակային միջոցառման անցկացման կանոնների կրկնակի խախտման համար: Ձերբակալման պատճառը ընդդիմության կողմից հունվարին կազմակերպված «ընտրողների գործադուլն էր»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ