News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել տարածաշրջանում «փոքր վարձկան պետությունների» միջոցով, սակայն Իսլամական Հանրապետությունը պատրաստ է դիմակայել նրանց: Այս մասին հայտարարել է Իրանի  նախագահ Հասան Ռուհանին` նախքան Նյու Յորք մեկնելը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար, գրում է PressTV-ն:

Նրա խոսքով, ամերիկացիները ցանկանում են քաոս եւ անկարգություններ ստեղծել` Իրան վերադառնալու համար պայմաններ ստեղծելու նպատակով, ինչպես որ անցյալում էր, բայց դա անհնար է: «Դրանք անհասանելի երազանքներ են, եւ Ամերիկան երբեք չի հասնի այդ նպատակներից որեւէ մեկին», - ավելացրել է Ռոհանին:

«Մեր ժողովուրդը դիմակայելու է, եւ կառավարությունը պատրաստ է այդ առճակատմանը», - ասել է նա: «Ամերիկացիները ափսոսալու են իրենց արածի համար, որովհետեւ նրանք շատ սխալ ընտրություն են կատարել», - ավելացրել է նա:

Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանային երկրներին հրահրում է Իրանի դեմ, նկատի ունենալով Ախվազ քաղաքում ահաբեկչական հարձակումը: «Մեզ համար հստակ է, թե ով է դա արել», - ասել է նա: «Տարածաշրջանի այս բոլոր փոքրիկ վարձկան երկրների հովանավորը Ամերիկան է», - ավելացրել է նա:

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ախվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են  բացել ամբիոնի հետեւում գտնվող  անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության արդյունքում զոհվածների համար սգո օր է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ