News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգի ուղտերի փառատոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս տարի փառատոնին մասնակցել են 11 186 ուղտեր, որոնք 40 օր շարունակ՝ օգոստոսի 11-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը մրցակցել են, հայտնում է Al-Arabia–ն։

Սաուդյան Արաբիայի ուղտերի դաշնության նախագահ արքայազն Ֆահդ բեն Ջալավի բին Աբդուլազիզ բին Մուսաիդը Գինեսի ներկայացուցչի՝ Ահմադ Ջամալ ալ Դինից ստացել է պաշտոնական վկայական, որը հաստատում է փառատոնի հաջողությունը։

Փառատոնի հիմնական նպատակն է ցույց տալ եւ ավելացնել ուղտերի վազքի՝ թագավորության եւ Պարսից ծոցի երկրների ժառանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news