News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունը ստացավ մանդատ, ավելին՝ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը եւ վերջապես ձեւավորել Հայաստանում ընտրված իշխանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Սիրելի համաքաղաքացիներ (եւ Հայաստանի Հանրապետության, եւ Երեւան մայրաքաղաքի առումով),

Շնորհավորում եմ «Իմ Քայլ»–ը դաշինքին, Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, Հայ Ազգային Կոնգրեսին եւ «Իմ Քայլ»–ը  դաշինքին աջակցած բոլոր այլ քաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիներին Երեւանի ավագանու ընտրություններում կրած հաղթանակի կապակցությամբ։

Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի պատգամն անվիճելի է. շարունակել ժողովրդավարական հեղափոխությունը եւ կազմաքանդել գողապետության մնացորդները (բոլոր խոսակցությունները ցածր մասնակցության մասին էժան եւ դատարկ քարոզչություն են։ Ընտրողների ցուցակները առնվազն 2530 տոկոսով ուռճացված են, եւ մասնակցության իրական տոկոսը 60-ից բարձր է)։

Հեղափոխությունն ստացավ մանդատ, ավելին՝ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը եւ վերջապես ձեւավորել Հայաստանում ընտրված իշխանություն։

Այսօրվանից բոլորիս գործն է՝ կատարել այդ հրամանը։ Առանց այդ էլ այդ գործն ուշացրել ենք, որեւէ նոր ուշացում պատմությունը մեզ չի ների»,– գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որին աջակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկել է ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Թեեւ «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար (դաշինքների համար այն կազմում է 8 տոկոս, իսկ կուսակցությունների համար՝ 6 տոկոս), նրա նկատմամբ կգործի օրենդրության այն դրույթը, որի համարձայն՝ ներկայացուցչական մարմնի կազմում ցանկացած պարագայում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր։

Նշենք, որ մասնակցությունն ընտրություններին բավականին ցածր է եղել՝ 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Նախորդ տարի մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել էր 40,99 տոկոս (345226 ընտրող)։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Իշխանությունը փորձում է մարդկանց մեջ արթնացնել Սերժ Սարգսյանի ուրվականը. Արմեն Աշոտյան
Հարգելի Նիկոլ Փաշինյան, երբ դու դարձել ես վարչապետ, Սերժ Սարգսյանն արդեն հեռացված էր…
Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Իրանի հարցով ոճնշում գործադրի Հայաստանի վրա. Ռուբեն Սաֆրաստյան
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, նրա կարծիքով, Վաշինգթոնը հազիվ թե այդ ուղղությամբ նոր ջանքեր գործադրի...
ԱԺ պատգամավորների 1/3–ը Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու
Այսօր ժամը 18։00–ին լրանում է առաջադրումների ժամկետը...
Բարեփոխումների համար ՀՀ-ին պետք է եկամտաբեր տնտեսություն ու կայուն արտաքին քաղաքականություն. Քննարկում Վաշինգթոնում
Որպեսզի երկիրը կարողանա վճարել Փաշինյանի վարչակազմի հայտարարած արդարադատության ոլորտի բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականութան եւ վստահության մեծացման համար...
Partner news