News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց։

ՔԿՎ մամուլի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից կալանավորված անձ Վ. Գ.-ի անվամբ բերված հանձնուքում առկա մեկ զույգ կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ՝ 4,7 գրամ շագանակագույն կոշտ զանգված, 0,3 գրամ սև պլաստիլին, յուրահատուկ հոտով երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը 3,7 գրամ, և 2,2 գրամ կանաչավուն զանգված:

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը նկատել է կասկածելի մեքենա: Պահպանության ապահովման բաժնի ծառայողների կողմից ստուգման ընթացքում անհայտ անձը, ավտոմեքենայից դուրս գալով, կասկածելի փաթեթ նետելով հսկիչ-հետքային գոտի, դիմել է փախուստի: Ծառայողները նշված վայրում հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ փաթեթ, որում առկա էին 48,4 գրամ կանաչավուն, բուսական զանգված, 0,9 գրամ դարչնագույն, փոշենման զանգված, մեկ ներարկիչ՝ 1 մլ. դեղնավուն երանգի հեղուկ զանգվածով, 0,4 գրամ սպիտակ, բյուրեղանման կոշտ զանգված, «B 8» գրառմամբ օվալաձև, 4 դեղահաբ՝ 1,8 գրամ ընդհանուր քաշով, և 1,5 գրամ մուգ շագանակագույն կոշտ զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ