News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արմատական բարեփոխման եւ կազմակերպության ներկայիս վիճակով համաշխարհային հարցերը լուծելու անընդունակության մասին: Այս մասին նա ասել է Նյու Յորքում թուրք եւ մուսուլման համայնքների առջեւ ելույթ ունենալիս, որտեղ ժամանել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար, փոխանցում է Hürriyet պարբերականը:

«194 երկրից հինգը կարող են դատել ամբողջ աշխարհը, (ՄԱԿ ԱԽ) մշտական եւ ոչ մշտական անդամների տարաբաժանում չպետք է լինի: Եթե բարեփոխվի, ապա կլինի 20 մշտական անդամ, բոլոր մայրցամաքների եւ դավանանքների ներկայացուցիչներ, եւ կլինի ռոտացիա: Միայն այդ ժամանակ ՄԱԿ-ն կկարողանա արդարացի գործել»,- ասել է Էրդողանը: Թուրք առաջնորդը նշել է, որ ներկայումս համաշխարհային կազմակերպությունը եղած հակամարտությունների կարգավորմանն ընդունակ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զարիֆ․ ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւը չի արգելում Իրանի հրթիռային գործունեությունը
Հրթիռների մասին հարցը երբեք բանակցությունների թեմա չի եղել, եւ 2231 բանձեւում չկա այդպիսի դրույթ, որն արգելում է․․․
Պոմպեոն պաշտպանում է Նոյերթի թեկնածությունը
Նա նշել է, որ Նոյերթի հետ արդեն երկար ժամանակ է աշխատում եւ նրան լիովին վստահում է․․․
Գուտերիշ․ Կյանքի ժամանակակից պայմանները եւ թվային տեխնոլոգիաները մարդկությանը չեն պաշտպանի նոր ցեղասպանությունից
Գուտերիշի խոսքերով՝ մարդկությունը միշտ չէ, որ հասցնում է արձագանքել ահազանգերին․․․
Լիբանանը բջջային կապի խափանումից հետո ՄԱԿ-ում Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել
Նամակում նաեւ նշվում է, որ նման գործողությունները հերթական ագրեսիան է, որը սպառնում է Լիբանանին......
Հիզեր Նաուերթը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչը կդառնա
Երբ Թրամփը նոր մշտական ներկայացուցիչ կնշանակի, Սենատը պետք է հաստատի նրա թեկնածությունը....
ՄԱԿ գլխավոր հանձնակատարը կոչ է արել Խաշոգջիի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել
Ես, իրոք, կարծում եմ, որ դա անհրաժեշտ է․․․
Partner news