News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոլդովայի Սահմանադրական դատարանը Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է երկրի նախագահի պարտականությունների կատարումից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արձանագրվում են հանգամանքները, որոնք արդարացնում են պաշտոնից նախագահի ժամանակավոր հրաժարականը՝ նախարարների նշանակումը մերժելու պատճառով, որոնց թեկնածությունը վարչապետը երկրորդ անգամ էր առաջարկել»,- հայտարարել է դատարանի նախագահ Միխայ Պոալելունժը:

Սեպտեմբերին երկրի վարչապետ Պավել Ֆիլիպը Դոդոնին առաջարկել էր երկու նոր նախարարների թեկնածությունները: Նախատեսում էր առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար նշանակել  Սիլվիա Ռադին, գյուղատնտեսության եւ տարածքային զարգացման նախարար՝ Նիկոլայ Չուբուկին: Սակայն Դոդոնը դեմ էր այս թեկնածուներին:

Նախագահը հայտարարել էր, որ Ռադը բժշկական կրթություն չունի: Դոդոնը նաեւ նշել էր, որ ինքը Չուբուկին հարցեր ունի «անկաշառության ոլորտի» հետ կապված:

Դոդոնին երեք անգամ ժամանակավորապես պարտականությունների կատարումից հեռացրել են, ընդ որում՝ երկու անգամ դա կապված էր նախարարների թեկնածուներին հաստատելուց հրաժարվելու հետ՝ 2017-ի հոկտեմբերին եւ 2018-ի հունվարին, երբ նա երկու անգամ մերժել էր կառավարության առաջադրած թեկնածուներին: Երկու անգամ էլ նոր նախարարների նշանակման հրամանները ստորագրել էր երկրի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ