News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 20
Տեսնել լրահոսը

Նավթային կարտելի՝ ՕՊԵԿ–ի անդամ երկրների առաջնորդը՝ Սաուդյան Արաբիան եւ նրա մոտ դաշնակիցը խմբից դուրս՝ Ռուսաստանը հրաժարվել են մոտ ժամանակներս նավթի արդյունահանման ավելացումը՝ փաստացի արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին՝ «հովացնել» շուկան, փոխանցում է Reuters–ը։

«Ես չեմ ազդում գների վրա»,–ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ Ալ Ֆալիհը լրագրողին Ալժիրում, որտեղ անցկացվել է ՕՊԵԿ+ երկրների մոնիտորինգային կոմիտեի նախարարական հանդիպումը։

Brent նավթի գինն այս ամիս հասել է 80 դոլար մեկ բարելի դիմաց, որը ստիպել է Թրամփին կրկնել իր կոչը ՕՊԵԿ–ին՝ նավթի գինը նվազեցնել։

Նավթի գների աճը կապված է հիմնականում  ՕՊԵկ կազմի մեջ մտնող Իրանից նավթի արտահանման կրճատման հետ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին։

Ֆալիհը ասել է, որ Սաուդյան Արաբիան ունի ազատ հզորություն արտադրության ծավալն ավելացնելու համար, սակայն տվյալ պահին դա չի պահանջվում։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Սաուդյան Արաբիան կարող է ավելացնել արդյունահանումը մինչեւ 1.5 միլիոն բարել օրական։   

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, որ նավթի արդյունահանումն անմիջապես ավելացնելու անհրաժեշտություն չկա, սակայն Չինաստանի ու ԱՄՆ–ի միջեւ առեւտրային պատերազմը, ինչպես նաեւ ԱՄՆ պատժամիջոցները Իրանի դեմ խնդիրներ են ստեղծում նավթային շուկաների համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական ԱԷԿ-ի փոխարինող հզորությունների ոլորտում անցկացվող աշխատանքները կարեւոր են. Արտյոմ Պետրոսյան
Նրա խոսքով՝ տվյալ պիլոտային ծրագիրը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլեւ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար..
Հայկական ԱԷԿ-ը կարող է շահագործվել նաեւ 2026 թվականից հետո. ՀԱԷԿ տնօրենի խորհրդական
Նախագծի ավարտին Հայաստանն ավելի հզոր ԱԷԿ կունենա…
Նավթի գներն իջնում են
Սակարկությունները վկայում են նավթի գների իջնելու մասին...
Երեւանում քննարկում է սկսվել «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով
Փորձագետները կքննարկեն Հայաստանում ատոմային էներգետիկայի ընթացիկ վիճակը եւ նրա զարգացումը, նոր ԱԷԿ-ի կառուցման հեռանկարները…
Հայաստանում զգալիորեն կրճատվել է գազը «լեւի» սպառողների թիվը. Փաշինյան
Հեղափոխությունից հետո առաջին իսկ օրերին գազի կորուստները 10 տոկոսով կրճատվել են…
Brent տեսակի նավթի գինն աճում է
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն էժանացել են 0,05 տոկոսով…