News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 17
Տեսնել լրահոսը


Հայտնի բլոգեր JerryRigEverything Զակ Նելսոնը (Zach Nelson)  ստուգել է iPhone XS Max-ի ամրությունը, գրում է Ferra-ն:

Դիսփլեյի պատպանական ապակու վրա Մոոսի սանդղակով ընդհուպ մինչեւ 6-րդ աստիճանի  կարծրության նյութերի դեպքում քերծվածքներ չեն առաջացել: Սա ժամանակակից ֆլագմանների պաշտպանության սովորական աստիճան է, այդ թվում  Android-ի: Սովորական բանալիները, մետաղադրամները եւ գրպաններում այլ մանր իրերը չեն վնասի նման էկրանը:

Նելսոնը բացահայտել է շափյուղայի ապակիով օբյեկտիվի պաշտպանության մասին Apple-ի հայտարարությունը, քանի որ այն պետք է դիմանա մինչեւ 9 աստիճան ամրության թեստերին:

Տեսախցիկը դիմանում է մինչեւ 6-րդ աստիճանի կարծրության նյութերին, ինչպես եւ սովորական ապակիով Android սմարթֆոնների տեսախցիկը:

Ծռելու թեստի ժամանակ iPhone XS Max-ն իրեն դրսեւորել է որպես ամենաամուր եւ ոչ ճկվող հեռախոս:

Նելսոնը նշել է, որ հետեւի ապակե պանելով ինչպես եւ ցանկացած այլ սմարթֆոն iPhone XS Max-ը անհաջող ընկնելու դեպքում կջարդվի, իսկ այն փոխելու արժեքը կկազմի 599 դոլար՝ շատ ավելի թանկ, քան էկրանի փոխարինումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ