News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ֆոնին խոշոր նավթային վաճառողները կանխատեսում են, որ 2014 թվականից հետո  առաջին անգամ նավթի գները մեկ բարելի դիմաց 100 դոլարից բարձր կլինեն,  հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:

Նման սցենարի հնարավորության մասին զգուշացնում են Mercuria Energy Group Ltd-ի համահիմնադիր Դենիել Ջեգին եւ Trafigura Group-ի համաղեկավար Բեն Լոքոքը: Ընդ որում Ջեգին արդեն 4-րդ եռամսյակում իրատեսական է համարում նավթի գների բարձրացումը  մինչեւ 100 դոլար:

«Շուկայում չկա առաջարկ, որ կարող է փոխհատուցել 4-րդ եռամսյակում օրական 2 մլն բարելի անհետացումը », — ասել է նա՝ ելույթ ունենալով Սինգապուրում APPEC-ի համաժողովին (S&P Global Platts Asia Pacific Petroleum Conference):

 «Իմ կարծիքով սա վկայում է մեկ բարելի դիմաց մինչեւ 100 դոլար գների աճի մասին», — հավելել է Ջեգին:

Trafigura Group-ից Լոքոքն իր հերթին մեկ բարելի դիմաց 100 դոլարից բարձր գին է կանխատեսում 2019-ի սկզբին:

Փորձագետը նշում է, որ Իրանից նավթի մատակարարումների հետ միաժամանակ կրճատվում են նաեւ Վենեսուելայից նավթի մատակարարումները:

Citigroup Inc.-ի վերլուծաբանները նույնպես հավանական են համարում նավթի գների բարձրացումը: Նրանք նշում են, որ այս սցենարը հնարավոր է, «եթե շուկայական բոլոր պոտենցիալ ռիսկերը իրականացվեն»:

100 դոլար նիշի գերազանցումը կնշանակի նավթի գների վերադարձ 2014 թվականի մակարդակին: Bloomberg-ը նաեւ նշում է, որ դա կհանգեցնի խոշոր նավթային ընկերությունների ներդրումային գրավչության աճին:

Վերջին անգամ  Brent նավթի մեկ բարելի գինը  100 դոլարը գերազանցել էր 2014 թվականի  սեպտեմբերի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ընտրված նախագահը խոստացել է փրկել երկրի նավթի արդյունաբերությունը
Վերջին 6 տարում ընկերությունը նավթի արդյունահանումը կրճատել է 28 տոկոսով…
OPEC-ը 2018 եւ 2019 թվականներին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է
2019 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը օրական նվազել է 50 հազար բարելով` մինչեւ 1,36 մլն բարել...
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով նվազել են 1,82 տոկոսով…
Գազի գնի նվազեցման հնարավորության մասին վաղ է խոսելը. Էներգետիկայի նորանշանակ նախարար
Եթե խոսում ենք 2019 թվականին գազի գնի նվազեցման հնարավորությունների մասին, երբ կունենանք հաշվեկշիռները...
Ինչո՞ւ է Գարեգին Բաղրամյանը համաձայնել դառնալ Էներգետիկայի նախարար. Նա հույս ունի շարունակել պաշտոնավարել 2 ամիս անց
Եղել է առաջարկ վարչապետի կողմից եւ ցանկացած մասնագետի համար, որին արվում է առաջարկ եւ վստահություն է հայտնվում...
Ռուսաստանը մինչեւ դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազ կմատակարարի 150 դոլարով
Ըստ նախագծի՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կլինի 150 դոլար՝ հազար խմ-ի համար...
Partner news