News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո Հայաստանը ետ է վերադարձել 90-ականներ։ Սեպտեմբերի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ է հայտնել քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այսպես, փորձագետի խոսքով, ժողովրդավարական հասարակություններում եւ ժողովրդավարական արժեքներով երկրներում ընտրությունների ժամանակ ձայների տոկոսային հարաբերակցության այսպիսի զգալի տարբերություն չի հանդիպում։ Սա, ինչպես նկատել է Իսկանդարյանը, պրոտո–ժողովրդավարական երկրների սպեցիֆիկան է։

«Իմ կարծիքով՝ իզուր չէ, որ ընտրություններին գնաց «Իմ քայլը», ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այս կուսակցությունը փաստացի ստվերում պահեցին։ Սրանք, կարելի է ասել, երկրի առաջին դեմքի ընտրություններ էին, այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Կարելի է ասել նաեւ, որ սա գործող իշխանությունների էյֆորիայի եւ լայն աջակցությոա արդյունքն էր։

Միաժամանակ, փորձագետը նկատեց, որ եթե Հայկ Մարությանի տեղը ցանկացած մեկը լիներ, կունենայինք նույն արդյունքը: Այսպիսով, Իսկանդարյանը կարծում է, որ ընտրություններն առաջ տարավ ոչ այնքան կուսակցությունը, որքան Փաշինյանի անձը։  Սա ցույց է տալիս, որ խորհրդարանական համակարգով երկրում զարգացած քաղաքական ուժեր չկան։

«Այս իրավիճակը ստեղծվել էր 90-ականներին, երբ քաղաքական համակարգը ընդհանուր առմամբ պետք է սկզբից նորից ստեղծվի, եթե իհարկե կրկին ստեղծվի»,–եզրափակել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բարսեղ Բեգլարյանի գործը իրավապահնների գլխին պատուհաս է դարձել. ի՞նչ է նա պատմել. մանրամասներ
Ըստ էության, Միշա Վարդանյանն էլ եղել է այն անձը, որ բողոք էր ներկայացրել Բարսեղ Բեգլարյանի դեմ...
«Ժամանակ». Ծառուկյանի ռեստարթը. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում
Այս տեղեկությունները վկայում են, որ Ծառուկյանը որոշել է...
«Փաստ». ՔՊ–ի «դռան» առջեւ լուրջ հերթ է. «Իմ քայլը» դաշինքի ցուցակում անակնկալներ են սպասվում
Վերջապես, ընտրություններից հետո խնդիրներ են առաջանալու հենց գործադիր կազմում պատգամավոր դարձածների թափուր տեղերը լրացնելու առումով...
«Հրապարակ». ՀՀԿ-ն կարող է տապալել ԱԺ արտահերթը. ազդանշանն արդեն տրվել է
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ խնդիրը, ըստ ամենայնի, կապված է փոխհատուցվելիք գումարների չափի հետ...
«Փաստ». Ավտոմեքենաների «հավաքածու», 200 000 դոլար, 62 միլիոն դրամ. Փոխնախարարի ունեցվածքը
Գույքը օտարելուց ստացված եկամուտն էլ կազմել է...
«Ժողովուրդ». «Մարդիկ էլ կան կոկաին են բերում». Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին
Նախարարի պաշտոնակատարը պատկերացում չունի իր պաշտոնի լրջության մասին...
Ամենաշատ
Partner news