News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Իրանը կոշտ ու կործանարար պատասխան կտա Ահվազ քաղաքում տեղի ունեցած հարձակմանը: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին, հաղորդում է Tasnim-ը:

Խոսելով ահաբեկչության զոհերի հուղարկավորության ժամանակ՝ Սալամին խոստացել է իրանական ազգին, որ ահաբեկչական հարձակումների հովանավորներն ու կատարողները այնպիսի «կործանարար» արձագանք կստանան, որը նրանց կստիպի ափսոսալ:

Այս հանցագործության մեջ նա մեղադրել է ԱՄՆ-ին, Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային՝ նշելով, որ 1980-ականներին ութամյա պատերազմին դիմակայող Խուզեստանի ժողովրդին չի կարելի վախեցնել ահաբեկչական հարձակում կատարած «չորս մոծակներով»:

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են  բացել ամբիոնի հետեւում գտնվող  անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության արդյունքում զոհվածների համար սգո օր է հայտարարվել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ալ-Ահվազ» խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտակ Զեյնալյանը Նաիրի Հունանյանին խորհուրդ է տվել սպորտով զբաղվել
Ամեն դեպքում, այդ պահին ոչ մի կասկածելի բան չի նկատել, նշեց Արտակ Զեյնալյանը...
Քաբուլում Պակիստանը, Չինաստանը եւ Աֆղանստանը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի եւ տնտեսական համագործակցության հարցեր
3 երկրների ներկայացուցիչները շաբաթօրյա հանդիպմանը կքննարկեն հարցերի լայն սպեկտր…
ԶԼՄ-ներ․ Ստրասբուրգյան ահաբեկիչը 19-րդ դարի ատրճանակ է գործածել
Ոստիակնությունը հայտնել է, որ սպանված ահաբեկչի մոտ 8 փամփուշտ էր մնացել․․․
Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառը բացվել է ողբերգությունից հետո
Բացված սուրբծննդյան տոնավաճառ է այցելել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստները, որը զբոսնել է այնտեղ եւ զրուցել վաճառականների հետ...
Մակրոնը ահաբեկչության հետ կապված Ստրասբուրգ կայցելի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ստրասբուրգ կայցելի, որտեղ հրաձգության հետեւանքով մահացել էր 3 մարդ…
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ
Խորը վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր եւ վիրավորներ...
Partner news