News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ նախագահական օդանավի գնումը։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում տեղադրել է Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած դեպքը, երբ նախագահը  կանոնավոր չվերթով իրականացվող ուղեւորություններից մեկի ժամանակ 3 ժամ սպասել է ուշացող օդանավին։  Փայլանը հիշեցրել է Մեքսիկայի նախագահի խոսքերը, որ աղքատներ ունեցող երկրում մասնավոր օդանավ ունենալը ամոթ է։ 

«Ամոթ չունեցող էլ կա»,–գրել է Կարո Փայլանը՝ ակնարկելով Էրդողանի մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ օդանավի գնումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ