News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Մեր դիրքորոշումը հստակ է՝ կառավարության  գործունեության ծրագրին կողմ քվեարկելով՝ մենք պատրաստակամություն ենք հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝ 1 տարվա ընթացքում՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո, որեւէ բան այս ընթացքում չի փոխվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ղեկավար Արսեն Համբարձումյանը։

Դիտարկմանը, որ փոխվել է վարչապետ Փաշինյանի մոտեցումը՝ Նյու–Յորքից նա հայտարարեց, որ կար տրամադրություն ընտրությունները մինչ հաջորդ տարվա հունիս անցկացնել, բայց դրանք պետք է անցկացվեն ավելի վաղ, ԳՄ ղեկավարը պարզաբանեց. «Մեկ տարվա ընթացքում դա նշանակում է՝ ե՛ւ 3 ամիս հետո, ե՛ւ 9 ամիս հետո, ե՛ւ 1 տարի հետո»։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները, Արսեն Համբարձումյանն ասաց. «Ոչ մի խնդիր չենք տեսնում  այդ օրակարգով քննարկում ունենալու եւ չենք էլ ունեցել»։

Հիշեցնենք, որ Նյու–Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրել էր այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ քվեարկել նաեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա։ Նա հեղեկացրել էր, որ մտադիր է առաջիկայում բանակցություններ հրավիրել խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

«Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչեւ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաեւ տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը»,-հայտարարել էր ՀՀ վարչապետը:

«Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, եւ դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ընդգծել էր Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԱԿ-ը ողջունում է վարչապետի հրաժարականի պայմաններում 7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը
Ռամկավար Ազատական Կուսակցության դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նկատմամբ...
Նոր փուլի ռիսկերն ու ակնկալիքները. Վահե Հովհաննիսյան
Նոր փուլի ամենամեծ ակնկալիքը՝ միտինգից դեպի գործ, թշնամանքից դեպի բոլոր կարող անհատների աշխատանք, Նոր Հայաստանի ստեղծում…
Եթե անգամ Փաշինյանը գնա երկրի արտաքին քաղաքական կուրսի շրջադարձի, ապա միայն մեղմ ձեւով. Քոչարյան
Մեր իրավիճակում մոտեցումների կտրուկ փոփոխությունը մի փոքր դժվար է…
Քաղաքական այս իրավիճակում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի. Փաշինյան
Օգտվելով առիթից, որ պետական կառավարման համակարգը որեւէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում...
Նիկոլ Փաշինյանի կառավարության 5 ամենալուրջ սխալները. Վարդան Հարությունյան
Մերժված իշխանության առանցքային կադրերով նոր Հայաստան կառուցելու փորձերը եւ դրանք արդարացնելու միամիտ բացատրությունները...
Այս ամիսներին ես տեսա, որ Փաշինյանի նպատակները ազնիվ են. Կոստանյանը՝ իր դիրքորոշման փոփոխության մասին
Ինձ շատ դժվար է մեղադրեն անսկզբունքայնության մեջ հիմնավոր կերպով, իսկ անհիմն շատ բան կարելի է անել...
Ամենաշատ
Partner news