News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

ՌԴ-ն Սիրիային կմատակարարի C-300 զենիթահրթիռային համակարգեր, որպեսզի ապահովի իր զինծառայողների անվտանգությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է  ՌԲԿ-ն:

Պեսկովը հիշեցրել է, որ ռուսական ռազմական փորձագետների կարծիքով, Սիրիայում Իլ-20-ի կործանումը իսրայելական օդաչուների դիտավորյալ գործողությունների արդյունք էր», որը, անշուշտ, չի կարող վնաս չհասցնել Իսրայելի հետ հարաբերություններին եւ, ամենակարեւորը, Ռուսաստանին ստիպում է լրացուցիչ արդյունավետ միջոցներ ձեռնարկել մեր զինվորների անվտանգությունը Սիրիայում ապահովելու համար», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, «պատահականությունների շղթայի ձեւավորմանը», որը հանգեցրել է 15 ռուս զինվորների մահվան, «մեծապես նպաստել են իսրայելական օդաչուների դիտավոր գործողությունները», թեեւ ռուսական Իլ-20-ը ոչնչացվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից, ոչ թե Իսրայելից արձակված հրթիռի:

«Մեր ռազմական փորձագետների կողմից հրապարակված տվյալները վկայում են այս մասին», - ընդգծել է Պեսկովը:

Կրեմլի մամուլի ծառայության ղեկավարը նաեւ ասել է, որ Սիրիայում C-300-ի տեղակայման ծրագրերը ուղղված չեն երրորդ երկրների դեմ: «Բոլորի համար պետք է ակնհայտ լինի իր զինվորականների անվտանգության ուժեղացման համար Ռուսաստանի ռազմական գործողությունների անհրաժեշտությունը: Ռուսաստանը այս դեպքում առաջնորդվում է բացառապես այդ շահերով», - ընդգծել է Պեսկովը:

Նրա խոսքով, «մեկ շաբաթվա» ընթացքում Սիրիային C-300 համալիրի փոխանցման հարցը քննարկել են երկրի ղեկավարությունը եւ ռազմական փորձագետները:

Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 17-ին, Սիրիայում, կառավարության հակաօդային պաշտպանության կողմից ոչնչացվել էր ռուսական Իլ-20 ինքնաթիռը, որում 15 մարդ կար: Ամբողջ անձնակազմը եւ զինվորականները զոհվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news