News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 15
Տեսնել լրահոսը


Հիմա շատ է քննարկվում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը, որը կազմում է 43 տոկոսը. շատերն ասում են՝ տեսեք, երեւանցիների կեսից ավելին չի մասնակցել ընտրություններին, եւ դրանից անում են քաղաքական հետեւություններ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ փաստարկները մեղմ ասած ծիծաղելի են. «Նախ, Երեւանի ավագանու նախորդ տարի կայացած ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել այն պայմաններում, երբ մարդիկ գազելներով, վարչական լծակներով, ընտրակաշառքով, ըստ էության, հարկադրաբար բերման են ենթարկվել ընտրատեղամաս: Երկրորդ, դուք գիտեք, որ մեր ընտրական ցուցակները չեն արտահայտում իրական պատկերը, որ գոյություն ունի, որովհետեւ մեր շատ հայրենակիցներ, որոնք նույնիսկ 20-25 տարի առաջ հեռացել են ՀՀ-ից, նրանք շարունակում են ընդգրկված լինել ընտրացուցակներում, թեեւ Հայաստանում չեն:

Երրորդ, ընտրակաշառքային ընտրություններում անկողնային, տարիքով մարդկանց նվաստացուցիչ պայմաններում ներկայացնում են ընտրական տեղամասեր քվեարկելու:

Իսկ այս անգամ որեւէ մեկը պարտադրված չի եղել գնալ տեղամասեր ու քվեարկել: Այս ընտրությունների արդյունքը եւ քաղաքացիների տված մանդատը որեւէ կասկածի չի կարող ենթարկել»,-ընդգծեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Հայտնի է Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության կազմը. Նաիրա Զոհրաբյանն ու Պետրոս Ղազարյանը այդ ցանկում չեն
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի...
Սա նոր Հայաստանի առաջին քայլն էր. ՀՀ նախագահը շնորհավորել է ավագանու նորընտիր կազմին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Երեւանի ավագանու ընտրությունների առթիվ...
Երեւանի ավագանու բոլոր հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները բաժին կհասնեն «Իմ քայլը» դաշինքին
Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ` ավագանու կանոնակարգով սահմանված կարգով...
Ամենաշատ
Partner news