News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 21-ին Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության եւ դիվանագիտության վարչությունից, Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի, դեսպանության անձնակազմի, մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ ԱՄՆ-ից հատուկ ժամանած Սասուն վարդապետ Զմրուխտյանը օրհնել է հյուպատոսությունը։

Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպել է Միչոականի նահանգապետ Սիլվանո Աուրեոլես Կոնեխոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում՝ պայմանավորվածություն ձեռք բերելով համատեղ աշխատանքներ տանել մշակութային, կրթական եւ առեւտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության հաստատման ուղղությամբ։

Այնուհետեւ ՀՀ դեսպանության անունից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Անկախության 27-ամյա տարեդարձին։ Միջոցառմանը ելույթներով հանդեսեն  եկել դեսպան Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Ջորջ Սաադ Աբի Յունեսը, Սասուն վարդապետ Զմրուխտյանը, ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը եւ Միչոականի նահանգապետի ներկայացուցիչ, նահանգի Միգրացիայի քարտուղար Խոսե Լուիս Գուտիերես Պերեսը։ Ընդունելությանը ներկա էին դաշնային եւ նահանգային բազմաթիվ սենատորներ եւ պատգամավորներ, Միչոականի նահանգային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հայկական, լիբանանյան եւ հունական համայնքների անդամներ, լրագրողներ։

Երեկոյի հյուրերին ներկայացվել է Հայաստանի մասին լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաեւ հայկական երգի ու պարարվեստի լավագույն նմուշները կատարեց նորաստեղծ «Մուշ» պարախումբը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news