News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ գործունեությանն ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ մասնավորապես ասել է. «Հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունները կարեւորվում են ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին մեր երկու պետությունների անդամակցությամբ: Անվտանգության հարցերը շարունակում են առանցքային լինել մեր տարածաշրջանի համար: Դեռեւս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հռչակագիր, որի համաձայն կազմակերպության անդամ պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է կրի առաջնային բնույթ, սակայն գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ զենք են վաճառում Ադրբեջանին: Հարկ եմ համարում ընդգծել, որ Ադրբեջանին վաճառած զենքը կրակել, կրակում եւ հավանաբար կրակելու է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ: Սա մտահոգիչ է:

Պետք է նշեմ, որ վերջին շրջանում ադրբեջանական ուժերը հաճախակի կրակ են արձակում Հայաստանի սահմանակից շրջանների խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչը միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտում է: Կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է դատապարտեն նման ապակառուցողական քաղաքականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք խորհրդարանում չհայտնվեցինք ղարաբաղյան հարցի վերաբերյալ դիրքորոշման պատճառով. «Սասնա ծռեր»
Մյուս բոլոր քաղաքական ուժերը, այսպես թե այնպես, խոսում էին տարածքների փոխանցումը ենթադրող դիրքորոշման մասին», - ասաց Գրիգորյանը...
Փորձագետ. Ղարաբաղն ինչ-որ մեկի գրպանում չէ, որ այն հնարավոր լիներ ինչ-որ մեկին փոխանցել. Թ. Պողոսյան
Նրա խոսքով, եթե հայ հասարակությունում միասնություն չլինի, ապա հնարավոր չի լինի հասնել ցանկալի արդյունքների....
Իշխանությունները պետք է մտահոգվեն Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի կարգավիճակի մասին. իրավապաշտպան
Այլապես ստացվում է, որ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում սպանվածները դարձել են խուլիգանական գործողությունների զոհեր…
Ադրբեջանում շարունակվում է «դատական ֆարսը»՝ մեղադրյալի աթոռին Կարեն Ղազարյանն է
Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ մի շարք հոդվածներով․․․
Մենք պետք է շարունակենք աշխատել Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ․ Պետքարտուղարի օգնական
Միտչելի խոսքով՝ Միացյալ Նահանգներն, իր հերթին, կշարունակի սատարել ԵԱՀԿ-ին ու նրա համապարփակ մոտեցմանը անվտանգության ապահովման հարցում․․․
Ադրբեջանը պետք է պատասպանատվություն կրի հայկական գերեզմանատան ոչնչացման համար․ Կանադայի հայ համայնք
Կանադայի կառավարությունը պետք է Ադրբեջանին պատասխանատվության կոչ անի Ջուլֆայում հայկական գերեզմանատան ոչնչացման համար․․․
Partner news