News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Իրանը դաժանորեն կպատժի վախկոտներին, ովքեր կանգնած են Ահվազի ահաբեկչության հետեւում, որի հետեւանքով 25 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ-ի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Սաեդ Խամենեին՝ տեղեկացնում է PressTV-ն։

Նրա խոսքերով՝ այս դեպքը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ իրանցիները «զարգացման եւ գերազանցության պատվաբեր ճանապարհին բախվում են բազմաթիվ թշնամիների»։ Ըստ նրա՝ սա կատարել են այն մարդիկ, ում ԱՄՆ-ն ամեն անգամ փրկում է, երբ նրանք դժվարության են հանդիպում Իրաքում եւ Սիրիայում։

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են բացել ամբիոնի հետեւում գտնվող անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության հետեւանքով զոհվածների համար սգո օր է հայտարարվել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ալ-Ահվազ» խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառը բացվել է ողբերգությունից հետո
Բացված սուրբծննդյան տոնավաճառ է այցելել ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստները, որը զբոսնել է այնտեղ եւ զրուցել վաճառականների հետ...
Մակրոնը ահաբեկչության հետ կապված Ստրասբուրգ կայցելի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ստրասբուրգ կայցելի, որտեղ հրաձգության հետեւանքով մահացել էր 3 մարդ…
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ
Խորը վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր եւ վիրավորներ...
Գերմանիայի Գլխավոր դատախազությունը Ստրասբուրգի հրաձիգի դեմ գործ է հարուցել. լրատվամիջոցներ
Չորեքշաբթի Ֆրանսիայի ոստիկանությունը պաշտոնապես հրապարակել էր կասկածյալի լուսանկարը...
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կրակահերթից հետո հայտարարել են ահաբեկչության հարվածի մասին
Ահաբեկչությունը կրկին հարվածել է մեր տարածքին...
Իրանի իշխանությունները Չաբահար քաղաքում ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված 10 հոգու են ձերբակալել
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Անսար Ալ Ֆուրկան ահաբեկչական խմբավորումը․․․
Partner news