News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վ․ Պուտինն իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադին տեղեկացրել է Սիրիային ռուսական С-300 համակարգեր փոխանցելու մասին։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը տեղեկացրել է Սիրիայում ռուս զինվորականների անվտանգությունն ապահովելու եւ այդ երկրի ռազմաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար մի շարք միջոցառումների կիրառման որոշումների ընդունման, ինչպես նաեւ՝ С-300 համակարգերի փոխանցման մասին։

Երկուստեք նշվել է Սիրիայում իրավիճակի երկարատեւ կարգավորմանն ուղղված համատեղ գործողությունների անհրաժեշտությունը։

Նախագահները պայմանավորվել են տարբեր հարթակներում հետագա համագործակցության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news