News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան տնտեսության հզորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելորդ վստահությունը կարող է մեծ սխալի հանգեցնել՝ հայտարարել են JPMorgan ֆինանսական հոլդինգի վերլուծաբանները՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Վերլուծաբաններն իրենց վերջին հաշվետվության մեջ փոփոխել են երկրի տնտեսության զարգացման կանխատեսումը՝ նրանում ներառելով Թրամփի հաշվարկում «խոշոր սխալի» հավանականությունը։

Փորձագետների կարծիքով՝ Թրամփն ավելորդ ինքնավստահության պատճառով կարող է սխալ որոշումներ կայացնել։

«Անհանգստացնում է այն փաստը, որ ԱՄՆ-ի տնտեսության եւ ֆոնդայի շուկայի կայունությունը, որ նրանք ի ցույց են դնում՝ հաշվի չառնելով տուրքերի աճը, կարող է ոգեւորել նախագահին գեոպոլիտիկ բոլոր հարթակներում։ Այսպիսով, պատժամիջոցների գնահատման մեջ սխալվելու մեծ հավանականություն կա»,-ասվում է հաշվետվության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news