News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը


Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ գողության հատկանիշներով հարուցված քրեական գործքի շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։

Սեպտեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել Աշոցք գյուղի տներից մեկում։ Հայտնաբերվել եւ առգրավել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 29 փամփուշտով, ազդանշանային երկու ատրճանակ։ Բացի այդ, բնակարանատերը իրավապահներին է ներկայացրել 20 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինչպես եւ այլ զինամթերք։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոհա-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն
Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 43 դեպք. Սպանության սպառնալիք, լրագրողի գործունեության խոչընդոտում
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ…
Բուլղարացի լրագրողի սպանության մեջ կասկածվողը հայտարարել է, թե չէր ցանկանում սպանել
Նա կնոջ հետ վիճել է, հարվածել է նրա դեմքին եւ նետել թփերի մեջ, թե այնուհետեւ ինչ է եղել, նրա պնդմամբ, չի հիշում…
ԱՄՆ ՌԾՈՒ ուղղաթիռը բախվել է ավիակրի թռիչքային տախտակամածին
Տուժածների ճշգրիտ թիվը չի նշվում…
38-ամյա Վարուժանը պահը չէր կորցրել. «թռցրրել էր» դեղատան դրամարկղի մոտ դրված հեռախոսը
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է…
Բանկի տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է խոշոր չափի գումար
Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, բանկի աշխատակցի մասնակցությամբ ենթարկվել զննության...
Ամենաշատ
Partner news