News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդական Volvo ավտոարտադրողն ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցրել է բեռնատարների արտադրանքն Իրանում։ Այդ մասին հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեդրիկ Իվարսոնը՝ տեղեկացնում է «Վեդոմոստի»-ն։

Ըստ նրա՝ Volvo-ն այլեւս չի կարող վճար ստանալ այն պահեստամասերի համար, որոնք առաքում է Իրան։ «Բոլոր այս պատժամիջոցների եւ այն ամենի պատճառով, ինչ ԱՄՆ-ը կիրառում է Իրանի դեմ, այստեղ չի աշխատում բանկային համակարգը։ Մենք վճար չենք ստանում։ Հիմա մենք իրանում ոչ մի բիզնես չունենք»,- նշել է Իվարսոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ