News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի միջուկային ծրագրի հարցում պետք է վերադառնա Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրին, եթե հակված է Թեհրանի հետ բանակցել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Նյու Յորքում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Թրամփը մի շարք սխալ քայլեր է արել Իրանի եւ իրանցի ժողովրդի հանդեպ։ Նա առանց պատճառի սպառնացել եւ սպառնում է Իրանի ժողովրդին, միջամտում է մեր ներքին գործերին։ Այդ պատճառով որեւէ բանակցություններից առաջ Թրամփին պետք է ուղղել այդ սխալները»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Ռոուհանին նշել է, որ Իրանին իր նավթը վաճառելու իրավունքից զրկելու ԱՄՆ-ի փորձերը ոչ միայն «անիրականանալի են, այլեւ շատ վտանգավոր»։.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news